Կանխատեսումներս այն մասին, որ Թուրքիան իր տարածքում տարիներով գտնվող սիրիացիներին փորձելու է շատ արագ վերադարձնել Սիրիա, իրականություն են դառնում։
Էրդողանը հայտարարել է, որ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի Թուրքիայում գտնվող սիրիացիները վերադառնան Սիրիա, գործընթացն ավելի պարզեցնելու և հեշտացնելու համար բացվելու են մի քանի անցակետեր: Կարծում եմ՝ սա առաջին փուլն է, իսկ երկրորդ և մնացած փուլերով կսկսեն կոշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի արաբախոսները լքեն Թուրքիան: Թուրքիան շատ լավ հասկանում է, թե ինչի մեջ է հայտնվել:
Կարեն Հովհաննիսյան